Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ

Հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ
20.05.2014 | 10:57

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.

• Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ,
• Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,
• Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,

• Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում,
• Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական,

• Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,
• Հանրության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում,
• Վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդության շրջանում,

• Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում,
• Գյուղական համայնքներում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանում,
• Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,

• Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,
• Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ,
• Պայքար հասարակության շրջանում առկա փողոցային արատավոր բարքերի դեմ՝ ի նպաստ ամուր բանակի,

• Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
• ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում,
• Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
• Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
• Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում,
• Ցեղասպանություն և մշակույթ,
• Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի հուլիսի 25-ը և ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի նոյեմբերի 14-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014 թվականի մայիսի 20-ից մինչև 2014 թվականի հունիսի 20-ը՝ ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Դրամաշնորհի մրցույթի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ